Ուժային եռամարտով մասռեստլինգով և ձեռնամարտով զբաղվող մարզիկ, աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր Յուրի Սաքունցը օգոստոսի 18-ին, Կոմիտասի անվան պանթեոնի մոտ գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ երկու նոր ռեկորդ է սահմանել:
Նա հենում-ծալում վարժությունը ափսեների միջոցով կատարել է 10 անգամ, որով գերազանցել է այդ վարժությունով ռեկորդ սահմանած մնացած մարզիկներին: Հաջորդը ձեռքերը հետևում պահած խաղաքարտեր պատռելն էր. Սաքունցը պատռել է 10 տուփ խաղաքարտ:
Մարզիկն այնուհետև սահմանել է ևս մեկ ռեկորդ, որը չէր նախատեսել, երեք շշերի վրա հենում-ծալում է կատարել 11 անգամ, ինչն այլ ռեկորդակիր արել էր 2 անգամ:
«Այդ ռեկորդներից մեկը նվիրում եմ ազատամարտիկներին և ֆիդայիներին, երկրորդ ռեկորդը նվիրում եմ տավուշյան մարտերի զոհված և չզոհված տղաներին և իսկ երրորդ ռեկորդը՝ եղբայրներիս»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Յուրի Սաքունցը: