Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Մալիի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների կողմից ձերբակալվելուց ժամեր անց, գրում է ria.ru-ն։
Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակա ռազմակայանում խռովությունը սկսվել է նախօրեին։ Ապստամբները հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթի և վարչապետ Բուբա Սիսեի ձերբակալության մասին, փոխանցում է Tert.am-ը:
«Ես որոշել եմ այս պահից սկսած վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- ասել է նախագահը, որի խոսքը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մալիում խռովությունը ղեկավարում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ՝ գնդապետներ Դյաուն և Քամարան, ինչպես նաև գեներալ Շեյք Ֆանտամադի Դեմբելեն։