ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Չինաստանի հետ առևտրային բանակցությունները, ինչը հարցականի տակ է դրել ընդհանուր առմամբ առևտրային գործարքի ապագան, հայտնում է Bloomberg-ը։
«Ես չեղարկել եմ Չինաստանի հետ բանակցությունները,- ասել է Թրամփը։ - Ես հիմա չեմ ցանկանում Չինաստանի հետ խոսել»։
Ի պատասխան հարցին՝ ԱՄՆ-ն կհրաժարվի՞ համաձայնագրի առաջին փուլից, Թրամփն ասել է․ «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»։
Նշենք, որ գործարքի լուծարման համար անհրաժեշտ է գրավոր ծանուցում, որը ուժի մեջ է մտնելու 60 օր հետո, եթե երկու կողմերը չպայմանավորվեն այլ օրվա շուրջ։