Թուրքիան, Կատարը և Լիբիան պայմանավորվել են ռազմական համագործակցության պայմանագիր կնքել՝ լիբիական զինված ուժերի հնարավորությունները բարձրացնելու համար: Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սալադին ալ-Նիմրուշան միաժամանակ նշել է, որ Անկարան և Դոհան Լիբիայում կստեղծեն օբյեկտներ՝ ռազմական պատրաստության և խորհրդատվության համար:
Վերջինիս փոխանցմամբ՝ համաձայնագրի շրջանակներում Թուրքիան և Կատարը խորհրդատուներ և ռազմական անձնակազմ կուղարկեն Լիբիա:
Նշենք, որ ավելի վաղ Տրիպոլիում անցկացվել էին եռակողմ բանակցություններ՝ Թուրքիայի, Քաթարի պաշտպանության նախարարների և Լիբիայի վարչապետ Ֆայեզ Սարաջի մասնակցությամբ: