Ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ ապրիլյան պատերազմից հնարավոր չէր խուսափել:
«Պատերազմից խուսափելու միակ միջոցը միակողմանի զիջումներն են: Հենց այդ էր ուզում Ադրբեջանը», - նշեց Սարգսյանը: Վերջինիս կարծիքով՝ հասկանալի է, որ հայկական կողմը երբեք չէր գնա նման քայլի:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական կորուստներ է կրել: