Բելառուսի ղեկավարությունը խոստովանում է, որ երկրում ընտրությունները իդեալական չէին, դրա մասին շատ ապացույցներ կան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերոնշյալը չի նշանակում, որ ընտրությունները իդեալական էին: Իհարկե ոչ: Դրա մասին շատ ապացույցներ կան: Բելառուսի ղեկավարությունը նաև փորձում է երկխոսել քաղաքացիների հետ, որոնք բողոքում են ընդդեմ այն բանի, ինչը նրանք համարում են իրենց իրավունքների ոտնահարում», - ասել է նախարարը:
Մոսկվային մտահոգում են արտաքին խաղացողների՝ Բելառուսի ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը: Նրա խոսքով՝ արտաքին ուժերը, օգտվելով ներքին դժվարություններից, նպատակ ունեն իրենց կարգերը հաստատել Բելառուսում: