«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: