Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո լավ ժամանակ է գալու լեհական դիվանագիտության ղեկավարին փոխելու համար, և համոզմունք էր հայտնել, որ իր հաջորդը կանցկացնի նույն գիծը ու կնպաստի միջազգային ասպարեզում Լեհաստանի դիրքերի ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չապուտովիչը Լեհաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունվարից։