Իրանի զինված ուժերը նոր բալիստիկ հրթիռ են մշակել, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ խոսքը գնում է «երկիր - երկիր» դասի բալիստիկ հրթիռի մասին, որն ստացել է «Հաջ Քասեմ» անվանումն՝ ի պատիվ հունվարին ԱՄՆ զինվորականների կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի:
Բացի դրանից, ցուցադրվել է «Աբու Մահդի» նոր թևավոր հրթիռը, որն անվանվել է ի պատիվ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» կազմավորման հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որը զոհվել է Սուլեյմանի հետ միասին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարևոր է համարել նոր հրթիռների փորձարկման մասին նորությունը: «Մենք պետք է զսպենք (թշնամուն) ցամաքում և ծովում հրթիռների միջոցով»,- ասել է նա: