Թուրքիան Սև ծովում իր պատմության մեջ բնական գազի խոշորագույն հանքավայրն է բացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «Անադոլուն»։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «Թունա-1» գոտում հայտնաբերել է 320 մլրդ խոր․մետր ծավալով բնական գազի խոշորագույն հանքավայր։
«Մեր նպատակն է՝ մինչև 2023 թվականը սևծովյան գազը փոխանցել ժողովրդի օգտագործմանը։ Թուրքիան մտադիր է երկրում էներգետիկայի հետ կապված խնդիրներն արմատապես լուծել»,- հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ իրենք Միջերկրական ծովում նույնպես նման հաջողության կհասնեն: