Լատվիան և Էստոնիան որոշել են անհատական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնական անձանց դեմ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լատվիայի ԱԳՆ-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցները ենթադրում են վիզաների տրամադրման սահմանափակում: Միաժամանակ, չի հաղորդվում, թե Բելառուսի որ պաշտոնական անձանց դեմ են պատժամիջոցները սահմանվում:
Ավելի վաղ Լիտվան պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի 32 պաշտոնական անձանց դեմ, ներառյալ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: