ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուսով է, որ այլ արաբական երկրներ ևս դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Իսրայելի հետ:
Երուսաղեմում հանդես գալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, Պոմպեոն նշել է, որ արաբական երկրները հնարավորություն ունեն «աշխատել կողք կողքի, ճանաչել Իսրայել պետությունն ու միասին աշխատել, ինչը կմեծացնի Մերձավոր Արևելքում կայունությունն ու իրենց երկրներում մարդկանց կյանքը»:
Պոմպեոն և Նեթանյահուն դատապարտել են այն, որ միջազգային հանրություն չի աջակցում Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ պահանջը: