ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տարածաշրջանում մոլեգնած «Մարկո» և «Լաուրա» արևադարձային փոթորիկների կապակցությամբ:
Նախագահի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը և Արտակարգ իրադրությունների դաշնային գործակալությանը լիազորում է՝ ողջ ջանքերը համակարգել արտակարգ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ մարդկանց կյանքերը փրկելու և ունեցվածքը պաշտպանելու, ինչպես նաև բնակչության առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
Ինչպես սովորաբար արվում է, այժմ էլ դաշնային կենտրոնը կստանձնի տարերային աղետի դեմ պայքարի ծախսերի 75 տոկոսը: