Լատվիայի նախարարների կաբինետը որոշել է արգելել հանրապետություն մուտքը բելառուսական 30 պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման համար: Այս մասին լրագրողներին ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:
«Լատվիան սահմանափակումներ կմտցնի բելառուսական մոտ 30 պաշտոնյաների մուտքի համար, որոնք, անկասկած, պատասխանատվություն են կրում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման և խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների կիրառման համար»,- ասել է Ռինկևիչը:
Արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ պատժամիջոցները հիմնականում ուղղված կլինեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ներքին գործերի նախարարության և հանրապետության պետական անվտանգության կոմիտեի պաշտոնատար անձանց դեմ:
Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը Ռինկևիչը և նրա էստոնացի գործընկերը կհրապարակեն հինգշաբթի օրը: