Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իշխող բլոկին հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա վարչապետի պարտականությունները կկատարի մինչև հաջորդ ընտրությունները։
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին քաղաքական գործչի ինքնազգացողության վատթարացման մասին։
Սինձո Աբեի մոտ խոցային կոլիտ է՝ հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքում։ Այս հիվանդությունը դարձել էր 2007 թվականին նրա հրաժարականի պատճառը։ Սակայն այնուհետև նրա վիճակը կայունացել էր, և 2012 թվականին նրան կրկին վարչապետ էին ընտրել։