«Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել», Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ հարցերին, հայտնում է Panorama.am-ը։
«Մեր նախնական գնահատականն այն, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ արդեն տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - նշեց նախարարը։
Նրա խոսքով, այս պահին հայկական կողմի պահանջն առնվազն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից այց կատարելն է հայ զինծառայողին, որն այս պահին, ըստ իր տեղեկությունների, չի կատարվել։
Դ.Տոնոյանն նաև ասաց, որ հարուցվել է կամ կհարուցվի քրեական գործ։