Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը։ Այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով։
41-ամյա տղաամարդն ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։