Հնդկաստանի և Չինաստանի սահմանին իրավիճակը կրկին սրվել է: Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը սահմանին չինացի զինվորականների հետ բախումների մասին, հաղորդում է RG-ը:
Նյու Դելիում չինացի զինվորականների գործողությունները «սադրիչ» են անվանել: Նշվում է, որ հնդիկ զինվորականներն ամրապնդել են իրենց դիրքերը և չեն թողել փոխել իրավիճակը:
Հարկ է նշել, որ սահմանների ճանաչման խնդիրն առկա է արդեն երկար տարիներ: Այն կարգավորելու ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվել: