Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին օգոստոսի 13-ին կնքված համաձայնագիրը քայլ է դեպի ավելի կայուն և բարգավաճ Մերձավոր Արևելք: Այս մասին նշվում է ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է երկուշաբթի Աբու Դաբիում:
«2020 թվականի օգոստոսի 13-ին Միացյալ Նահանգների, Իսրայելի և ԱՄԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը համարձակ քայլ է դեպի ավելի կայուն, միավորված և բարգավաճ Մերձավոր Արևելք: Այն շրջում է տարածաշրջանի խնդիրների լուծման ավանդական ընկալումը` շեշտը դնելով շոշափելի, գործնական արդյունքներ ունեցող պրագմատիկ քայլերի վրա: Համաձայնագիրն իր մեջ նոր կամուրջներ ստեղծելու հույս է կրում, որոնք կօգնեն գոյություն ունեցող կոնֆլիկտների դեէսկալացմանը և կոնֆլիկտների կանխմանն ապագայում»,- հայտարարության տեքստը մեջբերում է Emirates News Agency-ն (WAM):
«Այսօր մենք ականատես եղանք իսրայելական EL AL ավիաընկերության առաջին կոմերցիոն թռիչքին դեպի ԱՄԷ, որում գտնվում էին իսրայելական պաշտոնյաներն և լրատվամիջոցների ներկայացուցիչները: Վաղը ԱՄԷ-ի, Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք քննարկումներ կսկսեն երկկողմ տեխնիկական համագործակցության վերաբերյալ յոթ հիմնական ոլորտներում` ներդրումներ, ֆինանսներ, առողջապահություն, քաղաքացիական տիեզերական ծրագիր, քաղաքացիական ավիացիա, արտաքին քաղաքականություն ևդիվանագիտական հարաբերություններ, զբոսաշրջություն ևմշակույթ: Արդյունքը կլինի տարածաշրջանի երկու առավել նորարարական և դինամիկ երկրների լայն համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Շնորհակալություն հայտնելով Թրամփին՝ ներդրված ջանքերի համար, հայտարարության հեղինակները նաև նշում են. «Հուսով ենք և ակնկալում ենք, որ մոտ ապագայում մեր հավաքական ջանքերը մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնեն` ինչպես փոքր, այնպես էլ նշանակալից, որոնք մեր ժողովուրդներին և ամբողջ տարածաշրջանը կդնեն անվտանգության, բարգավաճման և խաղաղության հաստատուն ուղու վրա»,- նշվում է հայտարարության եզրափակիչ մասում: