ԱՄՆ-ը կչեղարկի Կիպրոսին զենք մատակարարելու 33-ամյա էմբարգոն և կխորացնի անվտանգության համագործակցությունը Նիկոսիայի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Կիպրոսը առանցքային գործընկեր է արևելյան Միջերկրական ծովում»,- գրել է Պոմպեոն Twitter-ում: «Մենք գալիք ֆինանսական տարում կվերացնենք Կիպրոսի Հանրապետությանը ոչ թռչող պաշտպանիչ սարքավորումների և ծառայությունների վաճառքի սահմանափակումները»:
Էմբարգոն մասնակի վերացնելու մասին նշված է նաև Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի գրավոր հայտարարության մեջ, ինչը տարածվեց Մայք Պոմպեոյի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հեռախոսազրույցից հետո: