Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G Համակարգ Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է առաջիկայում:
«Իհարկե, այդ աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, սարքավորումները եկել են Ղարաբաղ, բայց մասնագետները չեն եկել՝ պայմանավորված կորոնավիրուսով:
«Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները, հեռավար բանակցելով, արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները: Շատ երկար ու ծանր է եղել, վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G Համակարգ Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է առաջիկայում՝ հիմնականում մյուս տարի»,- ասել է նա։
Հարությունյանը նշել է, որ Արցախում լինելու է Հայաստանի կապի որակի և Հայաստանի կապի գնին համապատասխան կապ, ինչպես ինքն է խոստացել: «Հունվարի 1-ից կտրուկ լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսի կամ հուլիսի 1-ից, իսկ 22 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գնին համապատասխանող կապ, անկախ նրանից նոր օպերատոր կլինի», թե չի լինի»,- ընդգծեց նա:
Նոր օպերատորների հետ կապված էլ Արցախի նախագահն ասաց, որ լուրջ առաջարկություն երբևէ չեն ունեցել և չեն էլ ունենալու, դրա համար նպատակն է գոնե առկա օպերատորի հետ գալ համաձայնության: