Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 3-ի դրությամբ հատատվել է կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:
Վարակակիրներից երկուսը Իվանյան համայնքից են, մեկը՝ Մարտակերտ, մեկն էլ Ստեփանակերտ քաղաքից: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որոնցից 265-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 32, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 56 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 158 փորձանմուշի հետազոտություն:
Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: