Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը: Այդ մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասվում է ԱՄՆ-ի նախագահի՝ ուրբաթ օրվա գրաֆիկում, որը սեպտեմբերի 3-ին տարածել է Սպիտակ տունը:
Սպիիտակ տանը չեն հայտնել, թե ինչ կարգի փաստաթուղթ կստորագրեն Վուչիչը և Հոթին: Սերբիայի ղեկավարը սեպտեմբերի 3-ին հույս է հայտնել սեպտեմերի 4-ի առավոտյան Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնությունների հասնելու վերաբերյալ:
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի պատվիրակությունը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: