Դիվանագիտական աղբյուրները հերքել են Հունաստանի և Թուրքիայի միջև ՆԱՏՕ-ի միջնորդությամբ բանակցությունների մասին հաղորդումները` Հունաստանի և Թուրքիայի միջև Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը մեղմելու համար, News.am-ի փոխանցամբ՝ գրում է հունական Kathimerini թերթը:
«Մենք հաշվի ենք առնում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերի մտադրությունը` աշխատել դեէսկալացման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- հայտարարել են աղբյուրները: «Սակայն դեէսկալացիան կարող է ձեռք բերվել միայն Հունաստանի մայրցամաքային ջրերից թուրքական բոլոր նավերի անհապաղ դուրսբերման դեպքում»,- հավելել են նրանք:
«Հունաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ իմ բանակցություններից հետո երկու դաշնակիցները պայմանավորվել են տեխնիկական բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի հետ` Միջին Միջերկրական ծովում միջադեպերի ռիսկը նվազեցնելու նպատակով ռազմական հակամարտությունների լուծման մեխանիզմներ ստեղծելու համար»,- ասել է նա: