Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագրին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը կրկին հրապարակելու համար, հաղորդում է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի հանդեպ անարգանքն անընդունելի է եւ վիրավորում է իսլամական արժեքներն ու ամբողջ աշխարհում միլիարդավոր մուսուլմաններին: