Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44783 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 897 (+2) դեպք, մահվան ևս 275 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3522 անձ: Ապաքինվել է 40089 անձ: