Թուրքական բանակը կրակ է բացել Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերի վրա, հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը:
Նշվում է, որ կրակի տակ են հայտվել Թել Աբյադ քաղաքի շրջակայքում գտնվող Կազաալի, Կրունֆուլ և Բիր Արաբ գյուղերի բնակիչները: Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:
Թերթի տվյալներով՝ նշված տարածքում ավելի վաղ մարտեր են բռնկվել մի կողմից թուրքական զինուժի և սիրիական զինված ընդդիմության, մյուս կողմից՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կոալիցիայի մաս կազմող քրդական ստորաբաժանումների միջև:
Ինչպես հաղորդվում է, Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնում հայտնել են, որ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների թիվը հասել է 3080: