Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնում եւ չի անդրադառնա Մոսկվայի ու Նիկոսիայի երկխոսության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ կցանկանայի մեր կիպրոսցի բարեկամներին եւս մեկ անգամ հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում եւ չի անդրադառնա Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը հունա-կիպրոսյան «Ֆիլելեֆտերոս» պարբերականի հետ հարցազրույցում, հայտնում է NEWS.am-ը։
Նա նաեւ նշել է, որ այսօր ռուս-կիպրոսյան քաղաքական երկխոսությունը «կրում է բարեկամական եւ վստահելի բնույթ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով լինելու է Կիպրոսում, ուղեւորությունը նվիրված է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին։