Մեծ Բրիտանիան մշակում Է նոր օրինագիծ, որը կվերացնի Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի հանգուցային մասերը, ինչը կարող Է Բրյուսելի հետ առևտրական բանակցությունների ձախողման վերածվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հրատարակության տվյալներով՝ պատրաստվող օրենքի, որը կհրապարակվի սեպտեմբերի 9-ին, բաժիններն, ինչպես սպասվում Է, «իրավաբանական ուժից կզրկեն» Brexit-ի շուրջը գործարքի այն կետը, որը Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակն ամրագրել Է որպես սուբյեկտի, որը Միացյալ Թագավորության մաքսային տարածության մի մասն Է՝ ըստ որում պահպանելով միասնական շուկայի և ԵՄ-ի մաքսային գոտու մասնակցության հնարավորությունը:
Ինչպես նշել Է թերթի աղբյուրը, նոր օրենքը «կհակասի» Լոնդոնի «հանձնառություններին» ԵՄ-ից դուրս գալու համաձայնագերի շրջանակում «և կխախտի միջազգային իրավունքը»: Այդ քայլը բացահայտորեն կձախողի Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ստորագրել Է անցյալ տարվա հոկտեմբերին՝ խուսափելու համար տարածաշրջանում խիստ սահմանի վերադառնալուց, ասել Է FT-ի մի այլ աղբյուր:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հեռացել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու շուրջը պայմանների երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը և Լոնդոնը համաձայնության են եկել մինչև ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները:
Անցումային շրջանի ժամկետը երկարաձգել բրիտանական կողմը հրաժարվել Է: Մնացած ժամանակի ընթացքում Լոնդոնը և Բրյուսելը պետք Է համաձայնեցնեն ապագա հարաբերությունների կառուցման կարգի փաստաթուղթը: Եթե համաձայնագիրը, որտեղ կորոշվեն առևտրի նոր կանոններ, այդպես Էլ չհաջողվի կնքել, կողմերը կսկսեն առևտուր անել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով, հենց որ ավարտվի անցումային շրջանը (2020 թվականի դեկտեմբերի 31):