Իրանի արևելքում գտնվող Գոլեստանի նահանգում սեպտեմբերի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ 17 մարդ գտնվում է հիվանդանոցում: Մնացածներին օգնություն է ցույց տրվել տեղում:
5,1 մագնիտուդով երկրաշարժն արձանագրվել է Ռամիյան քաղաքի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա: