Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ երկրի ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովը հատել են Ուկրաինայի սահմանը և լքել երկիրը: Նախօրեին անհետացած Մարիա Կոլեսնիկովան սահմանին ձերբակալվել է:
«Սեպտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Անտոն Ռոդնենկովը, Իվան Կրավցովը «Ալեքսանդրովկա» անցակետում սահմանային ստուգումներ են անցել և մեկնել Ուկրաինա»,-տեղեկացրել է Բիչկովսկին:
«Այժմ նրանք գտնվում են Ուկրաինայի տարածքում: Նրանց գործընկեր Մարիա Կոլեսնիկովան փորձել էր ապօրինի կերպով հատել Բելառուսի սահմանը, բայց բռնվել է սահմանում»,-ասված է հաղորդագրությունում:
Տեղեկացվում է նաև Անտոն Ռոդնենկովի և Իվան Կրավցովի որոնողական աշխատանքների մասին, որոնք անցկացվում են ուկրաինական կողմի հետ համատեղ: