Բելառուս ընդդիմադիր գործիչներ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը ձերբակալվել են Ուկրաինայի սահմանապահների կողմից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Բելառուսի Սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը:
«Կրավցովը և Ռոդնենկովը ձերբակալվել են երկու պետությունների սահմանապահների համագործակցության արդյունքում»,- ասել է պաշտոնական աղբյուրը:
Ավելի վաղ բելառուսական իշխանությունները հայտնել էին, որ երեք ընդդիմադիրները փորձել են գիշերը հատել Ուկրաինայի սահմանը, Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է, իսկ Կրավցովը և Ռոդնենկովն անցել են Ուկրաինա: