Ավստրիայում ձերբակալվել է արքայազն Էռնստ Ավգուստ V-ը: Նրան ձերբակալել են սպասուհու ահազանգից հետո: Վերջինս պնդում է, որ արքայազն իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ինչպես նաև վնասել գույքը: Այս մասին հաղորդում է ավստրիական Kronen Zeitung թերթը:
Թերթը հայտնում է, որ Հաննովերի տոհմի 66-ամյա ղեկավարը ձերբակալվել է երեկ երեկոյան Վերին Ավստրիայում գտնվող իր որսորդական տանը:
Աղբյուրը նշում է նա, որ արքայազնը նախկինում ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, մասնավորապես՝ մի քանի անգամ հարձակումներ է գործել ոստիկանների նկատմամբ: