Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին:
«Սեպտեմբերին Ռուսաստանից կստացվի առաջին պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել է նրա Twitter-ում: Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայի առաջիկա ընտրություններում բոլոր թեկնածուների պատվաստում ստանալու հնարավորությունը՝ նախընտրական արշավը հանգիստ անցկացնելու համար: