Նախագահն իր լիազորության մի մասը հրամանով տվել է մեզ. Դա իր իրավունքն է, թե որ մասով մեզ լիազորի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, հայտնում է NEWS.am-ը:
«Դա ամբողջովին գաղտնի է՝ նախագահի հրամանից ելնելով։ Լիազորությունները տված է այնքան, ինչքանով պետք է: Դա նախագահն ինքն է որոշում, թե իր գործունեության ո՞ր չափը մեզ վստահի:
Մենք լիազորված ենք ամեն հարցով. Բնապահպանությունից սկսած, գյուղապետով և բոլոր ոլորտներով իրավունք ունենք ստուգել, նայենք՝ ինչ է կատարվում և այլն։ Չկա այնպիսի ոլորտ, որը մեզ արգելված է գործունեությունը ծավալել»,-ասաց Բաբայանը: