Իգոր Դոդոնը երկրորդ անգամ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

16:29     9 սեպտեմբերի, 2020

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն առաջադրելու է իր թեկնածությունը նոյեմբերի 1-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին նա հայտնել է այսօր՝ ԿԸՀ-ում ի աջակցություն նրա ստորագրահավաք իրականացնող նախաձեռնող խմբի գրանցումից առաջ:

«Քաղաքացիների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո, համոզվելով, որ վայելում եմ նրանց աջակցությունը, ես որոշել եմ առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Շարունակելու եմ իմ քաղաքական ծրագիրը: Մեր երկրին առաջնորդ է պետք, որը կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, թույլ չի տա օլիգարխների ռեվանշ, կպահպանի չեզոքությունը, կաջակցի ազգամիջյան խաղաղությանը»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գործակալության, բոլոր սոց հարցումները վկայում են, որ գործող նախագահը կլինի կայանալիք ընտրությունների ֆավորիտը:


© armedia.am