Անհնար է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան իր աշխատավարձով հարստանա. Այդպիսի բան չի լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, փոխանցում է news.am-ը:
«Ընդդիմության դերը այս պարագայում նաև դա է, որ հայտնաբերի այդպիսի երևույթներ, հայտնաբերի այն թիրախային ծրագրերը, որոնք հաջողություն չեն գրանցել և այդ մասով մենք իրար հետ ոչ թե վիճենք, այլ բանավիճենք»,-ասաց նա: