Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկուն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին Տուսկը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Հավատացած եմ, որ ուժեղ ազդակ կլինի, եթե ԵՄ-ն Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյին, որը դեռ բանտում է, առաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր այն բելառուսներին, ովքեր կալանավորվել են այդ ամենախաղաղ շարժման ժամանակ»,- գրել է Տուսկը: