Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է տնտեսական կամ քաղաքական օգուտներ չփնտրել կորոնավիրուսային համավարակից: Նա նշել է, որ պատվաստանյութեր մշակողները չպետք է դրանով շահույթ հետապնդեն, փոխանցում է «Reuters»-ը:
Ըստ նրա` համավարակը պետք է բոլորին խրախուսի աշխատել հանուն ընդհանուր շահի: «Ցավոք, մենք ականատես ենք կուսակցական շահերի ի հայտ գալուն: Օրինակ, կան այնպիսիք, ովքեր ցանկանում են յուրացնել հնարավոր լուծումները, ինչպիսին է պատվաստանյութի մշակումը, ապա վաճառել այն ուրիշներին: Ոմանք իրավիճակն օգտագործում են տարաձայնություններ առաջացնելու, տնտեսական կամ քաղաքական առավելություններ ստեղծելու, հակամարտություն սկսելու կամ սրելու համար»,- ասել է Հռոմի պապն առանց մանրամասնելու: