Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս անգամ հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Խորհրդի (ՀՀկ Եկ Երևանի խորհուրդ) նոր անդամները և խորհրդի հիմնական կազմը: Երիտասարդները ՀՀ 3-րդ Նախագահի հետ հարց ու պատասխանի, ինչպես նաև ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական և միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրցեին հետագա աշխատանքների կազմակերպման իրենց տեսլականը։
«Շարունակվում է երիտասարդների ակտիվ հոսքը Հանրապետական կուսակցություն: Բազմաթիվ երիտասարդներ՝ կիսելով մեր քաղաքական հայացքներն ու համոզմունքները, համալրում են մեր շարքերը: Վառ օրինակ է 50 երիտասարդների անդամակցությունը ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդին, ինչը վկայում է, որ երիտասարդները իրենց վստահությունը տալիս են մեր երկրում գործող ամենասկզբունքային քաղաքական ուժին: ՀՀԿ-ն պահպանում է իր կայուն և վստահություն ներշնչող գործելաոճը, ինչը, համատարած անորոշության մեջ մեր առավելություններից է» ,- ասել է ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Նարեկ Թադևոսյանը:
Կուսակցությանը միացած երիտասարդներից մեկը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Կարապետ Կարապետյանն է՝ ով որպես կուսակցությանը միանալու շարժառիթներից մեկը նշեց, որ իրեն զայրացնում է քաղաքական օգուտի համար Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը կասկածի տակ դնելը։ Կարապետը պատրաստ է ուժերի ներածի չափով պաշտպանել մեր հայրենիքը՝ այս անգամ քաղաքական դաշտում։
«Ինչպես և խոստացել էինք՝ նմանօրինակ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։ Սա երիտասարդության հետ տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է» ,- նշել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյան: