Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է պաշտոնյաների կողմից իրենց անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման սովորությունը:
«Կան նոր տեխնոլոգիաներ, և պարզ է, որ դրանք օգտագործվում են նաև քաղաքական գործիչների կողմից` վարկանիշը բարձրացնելու համար: Ինձ համար անընդունելի է, երբ որևէ պաշտոնյա իր անձնական էջի միջոցով պաշտոնական հաղորդագրություն է տարածում: Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է պետությունն ու պետական կառավարումը: Երկու հասկացությունները չպետք է խառնել: Facebook-ում գրառումը կարող է հեռացվել, բայց պաշտոնական հաղորդագրությունը պետք է մնա: Պաշտոնական հայտարարությունը արտացոլում է պետական քաղաքականությունը որոշակի ոլորտում: Այլ հարցերով դա մարդկանց` իրենց PR-ով զբաղվելու իրավունքն է»,- ասել է Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է News.am-ը: