Բեյրութի նավահանգստում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել վերանորոգման աշխատանքների իրականացման համար օգտագործված էլեկտրական կտրիչը: Այս մասին հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախնական տվյալներով, պատճառ կարող է դարձած լինի վերանորոգման աշխատանքների ընթացքում էլեկտրական կտրիչի օգտագործումը, որի կայծերը հրդեհ են առաջացրել»,- ասել է Նաջարը:
Նա ընդգծել է, որ հետաքննությունը կսկսվի հրշեջների աշխատանքների ավարտից հետո: Հետաքննությունը կբացահայտի դեպքի բոլոր մանրամասները:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` հրդեհը ներկայում գտնում է լիարժեք վերահսկողության ներքո: