ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տպավորված է 2018 թվականին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից: Այս մասին 18 հարցազրույցների հիման վրա «Ցասում» գրքում գրում է լրագրող Բոբ Վուդվորդը, փոխանցում է «News.am»-ը:
Վուդվորդը գրում է, որ Թրամփը հայտարարել է, որ Կիմը «շատ խելացի» է եւ իրեն պատմել է, թե ինչպես է սպանել իր հորեղբորը: Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի իր միջուկային զինանոցից: Թրամփը Վուդվորդին ասել է, որ ԿՀՎ-ն «պատկերացում չունի», թե ինչպես պետք է վարվի Փհենյանի հետ:
Վուդվորդի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ 2017 թվականին լարվածության աճի մասին՝ Թրամփն ասել է. «Ես ստեղծել եմ միջուկային համակարգ՝ սպառազինության համակարգ, որը մինչ այդ այդ երկրում չկար: Կան բաներ, որոնք դուք նույնիսկ չեք տեսել եւ չեք լսել: Մեզ մոտ կան բաներ, որոնց մասին երբեք չեն լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը»: