Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշացրել են, որ օտարերկրյա անօդաչու թռչող սարքերը պետք է լքեն Zolfaghar զորավարժությունների տարածքը, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Mehr-ին:
«Zolfaghar զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարելուց հետո հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշացրել են, որ զորավարժությունների վայրի մոտ գտնվող բոլոր օտարերկրյա անօդաչու թռչող սարքերը պետք է հեռանան զորավարժությունների տարածքից»,- ասել է փոխծովակալ Շահրամ Իրանին` հավելելով, որ «ամերիկյան անօդաչու թռչող սարքերի գործունեության մեջ նկատելի փոփոխություն է նկատվում:
Նշելով, որ զորավարժությունների ընթացքում նրանք ականատես են եղել զորավարժությունների տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի տարբեր նպատակային գործողություններին` նա ասել է, որ այդ գործողությունները հայտնաբերվել են բանակային ազդանշանային համակարգերի կողմից, իսկ անօդաչուները նախազգուշացվել են հակաօդային պաշտպանության կողմից: «Դրանք ստիպված եղան լքել տարածքը»,- հավելել է նա: