Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է, որ Ռուսաստանի համար համար վիրավորական է Չինաստանից հետո երկրորդ տեղում լինել այն երկրների ցուցակում, որոնք իբր միջամտում են Վաշինգտոնի գործերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահա հիմա մեկնաբանները քաղաքական գործիչներին հարցեր են տալիս՝ ո՞վ է ավելի շատ միջամտում՝ Ռուսաստա՞նը, Չինաստա՞նը, թե՞ Իրանը»: Ամերիկյան ներկայացուցիչների միջոցով անցկացվող այս «մրցույթում», ըստ նրանց գնահատականների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն է ներկայումս հաղթում: Բնականաբար, մենք վիրավորված ենք երկրորդ տեղում լինելուց, քանի որ սովոր ենք միշտ առաջինը լինել»,- կատակել է Լավրովը:
Նախօրեին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել երեք ռուսաստանցու ու մեկ ուկրաինացու նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններին «միջամտելու» համար: