Շվեդիայի պատգամավոր Մագնուս Յակոբսոնը ԱՄՆ-ի, Սերբիայի և Կոսովոյի կառավարություններին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ տնտեսական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի համար, որն ստորագրվել է սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Ես ԱՄՆ-ի, Կոսովոյի և Սերբիայի կառավարություններին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Սպիտակ տանը ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում խաղաղության և տնտեսական զարգացման ուղղությամբ նրանց համատեղ աշխատանքի համար»,- գրել է Յակոբսոնը։