Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 172 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45675 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 911 (+2) դեպք, մահվան ևս 281 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2878 անձ: Ապաքինվել է 41605 անձ: