Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, և Տարածքային կատավարման և ենթակառուցվածքների նախարարների հետ, այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ առաջին կանգառը կատարել է Խնձորեսկում։ Այստեղ վարչապետը մասնակցել է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը։
Միջոցառումից հետո վարչապետը հադիպել է Խնձորեսկի բնակիչներին։
Ինչպես փոխանցում է Panorama.am-ն՝ այցի ընթացքում վարչապետին է մոտեցել հուլիս ամսին անհետ կորած Նարեկ Սարդարյանի կինը, և հարցրել՝ արդյո՞ք Նարեկից նորություն չկա. «Արդեն վաղուց նրա մասին լուր չկա։ Ի՞նչ փուլում է նրա գործը»։
Ի պատախան, վարչապետ Փաշինյանն ասել է, որ ցավոք սրտի չի կարող շատ ինֆորմացիա տալ, քանի որ տղան ոչ թե բարեկամի մոտ է, այլ՝ հակառակորդի։
«Դեռ պետք է հասկանանք, ամեն դեպքում ուժեղ եղեք»,- ասել է վարչապետ Փաշինյանը: