Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ խնդիրների է բախվելու, եթե հակադրվի Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով 1980թ․-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 40-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է vz.ru-ն:
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ լինի Անկարայի նկատմամբ:
«Հե՛յ, Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է՝ գործ չունենաս թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ: Դու նույնիսկ Ֆրանսիայի պատմությունը չգիտես։ Դուք Ալժիրում սպանեցիք մեկ միլիոն մարդու, իսկ Ռուանդայում` 800 հազարի: Նախ սովորիր այս դասերը, նախքան դրանք մեզ սովորեցնելը», - ասել է Էրդողանը: