«Հեզբոլլահը» դատապարտել է Բահրեյնին և ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության համար։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է լիբանանյան կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Դիմադրության ուժերը կպատասխանեն ռեժիմների դավաճանությանը, որոնք մեջքից հարված են հասցրել պաղեստինցի ժողովրդին և գնացել են Իսրայելի հետ հաշտեցման»,- ասված է հայտարարության մեջ։
«Ազատ արաբներն ու իսլամական ժողովուրդները պաշտպանում են պաղեստինցի ժողովրդի իրավունքը՝ ազատագրելու իրենց հողերը և մերժում են Իրսայելի հետ կարգավորումն ու համագործակցությունը»,- ընդգծված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, ուրբաթ օրը ԱՄՆ նախագահի միջնորությամբ Բահրեյնն ու Իսրայելը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Իսկ ԱՄԷ-ն Իսրայելի հետ նման համաձայնություն էր ստորագրել օգոստոսի 13-ին։